Հարց քաղաքացիներից՝ ովքե՞ր կարող են ազատվել հողի հարկի պարտավորությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն ամբողջովին ազատվել հողի հարկի պարտավորությունից:

Լիլիթ Եղյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկի պարտավորությունից ազատվում են`

ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ պետական արգելանոցները եւ արգելավայրերը, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները եւ պատմամշակութային նշանակության հողերը` բացառությամբ վարձակալության եւ ծառայողական օգտագործման տրված հողերի,

բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած` երկու տարվա ընթացքում.

գ) հողի այն սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր այդ ժամկետի ընթացքում,

դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը,

ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը,

զ) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները` մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում), դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում:
շարունակելի

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողի հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով ոչ ուշ, քան մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները` եռամսյակը մեկ անգամ մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս