Գեղամա լեռներում անհետ կորած ակտիվիստը գտնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղամա լեռներում կորած ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը գտնվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ու լուսանկար հրապարակել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի: Այսօր առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել էր նաև ուղղաթիռ:




Լրահոս