Հակասող ցուցմունքնե՞ր. նախկին մարզպետը՝ «արդարացվելու» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել` անդրադառնալով Վայոց ձորում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին: Այդ հայտարարության համաձայն` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը միջադեպի վայրում չի եղել: Սակայն վկաները եւ տուժող կողմի ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե Տրդատ Սարգսյանն այդ ամենի ականատեսն է եղել` ըստ էության ակնարկելով, որ իրավապահ մարմինները կեղծում են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին մարզպետը ընդգծեց, թե տուժող կողմի ներկայացուցիչներն իրար հակասող ցուցմունքներ են տվել, իսկ ինքն էլ հիմա հետեւում է գործի քննությանը: «Քննչական կոմիտեն հաստատեց, որ իրական են տեսաձայնագրությունները եւ հեռախոսային զանգերը, եւ հաստատվել է, որ ես այստեղ չեմ եղել: Թող քննությունը բացահայտի, թե ինչն է պատճառը, որ նրանք սուտ ցուցմունք են տվել»,- մեզ հետ զրույցում նշեց նա: Հարցին` այս ամենից հետո խոսակցություն եղել է արդյոք պաշտոնի վերականգման շուրջ, նախկին մարզպետը նպատակահարմար չհամարեց պատասխանել:




Լրահոս