Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում շարունակվելու են «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումները:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած այս նախագիծը վերջին շրջանում եռուն քննարկվողներից մեկն է եղել, եւ նոյեմբերի 7-ին էլ օրինագծի շուրջկրքերը եռացել են Բաբկեն Թունյանի գլխավորած հանձնաժողովում, բայց այդ օրը եզրագծին չեն հասել, կշարունակեն վաղը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական խմբակցությունը նպատակ ունի այս տարի այն առհասարակ չքննարկել լիագումար նիստերում, ու այս ձգձգումների հիմնական պատճառը հենց դա է:
Մանրամասները՝ տեսանյութում