Սերգեյ Լավրովն այսօր կմեկնի Բաքու. ինչ հարցեր կան օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ. տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութա-հումանիտար ոլորտներում: 2019 թվականի նոյեմբերի դրությամբ երկու երկրների միջև կնքվել է ավելի քան 150 միջազգային իրավական փաստաթուղթ:

«Արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հիմնախնդիրները: Կկայանա կարծիքների առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում», – հայտնում են ռուսական ԱԳՆ-ից:

 




Լրահոս