ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր գործը մտավ դատարան: Գրել էինք, որ Գասպարյանի աղջկան դպրոցում աշխատանքի էին գրանցել, սակայն վերջինս աշխատանքի չէր ներկայացել, ավելին` դիմում էր գրել իրավապահներին վաղեմության ժամկետի հիմքովիր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Այսպիսով, Ալվարդ Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2013թ. ապրիլ ամսից մինչեւ 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը,իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ 2013թ. ապրիլի 02-ին, թիվ 158-Ա հրամանով, Աննա Գասպարյանին ընդունել է աշխատանքի որպես լաբորանտ եւ թույլատրել մինչեւ 2016թ. նոյեմբերի 7-ը չհաճախել աշխատանքի:
Տնօրենը իր պաշտոնավարման ժամանակահատվածում չիկատարել հրամաններով եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, այնուհետեւ 2015թ. հունվարի 19-ին Աննա Գասպարյանին կրկին ընդունել է աշխատանքիորպես լաբորանտ, իսկ 2018թ. դեկտեմբերի 30-ից` որպեսհոգեբան,եւ թույլատրել մինչեւ 2016թ. փետրվարի 29-ը չհաճախել աշխատանքի, որից հետո «Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության բյուջեիցխոշոր չափի գույքը վատնման եղանակով հափշտակելու դիտավորությամբ ստորագրել եւ «Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության կնիքով հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր ու ներկայացրել հաշվապահին, որոնց հիման վրա վերջինիս անվամբ հաշվարկվել եւ վճարվել է 1.161.679 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ եւ հափշտակվել: Դպրոցի տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին, իսկ, ահա, այս գործըքննելու է Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը: