ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում ՊՆ-ն կփոխհատուցի գործուղված զինծառայողի բժշկական ապահովագրության ծախսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ-ն նոր նախագիծ է մշակել, որով նախատեսվում է օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի եւ նրա ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության ծախսերը փոխհատուցել պետական բյուջեից, բայց եթե բժշկական օգնությունն ու սպասարկումը կատարվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ծախսերն իրականացվելու են ՊՆ ընդհանուր միջոցների հաշվին ներքին վերաբաշխումներ կատարելու միջոցով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս