«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնած` ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի շուրջ աղմուկը չի դադարում: Իսկ ի՞նչ ակունքներ ունի այդ փաստաթուղթը: Պարզվում է` դրա մշակման աշխատանքներում ներգրավված են եղել փորձագետներ, իսկ նախկինում` Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին պետ Սարո Ծատուրյանը եւ ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը, որոնք 3 տարի առաջ ձերբակալվել էին` պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով:
Բացի այդ, դեռ հունվարին նախարար Թորոսյանն իր էջում հրապարակել էր «Բժշկական ապահովագրության համակարգի կազմակերպման «մեկ վճարողի» եւ «բազմաթիվ վճարողների» մոդելների ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ»-ը, որտեղ հղում կա նաեւ «Cetinkaya, V. and Postolovska, I., Հայաստանի առողջապահական ֆինանսավորման համակարգը` բազմաթիվ մասնավոր ապահովագրողներով, 2018» փաստաթղթին: Ուշագրավ է, որ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վոլկան Չետինկայան (Volkan Cetinkaya), պարզվում է, ժամանակին եղել է ոչ ավելի, ոչ պակաս, Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատուն: Ստացվում է, որ փաստաթղթեր ենք մշակում` օգտվելով Թուրքիայի նախարարության խորհրդատու-փորձագետների ծառայություններից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։