ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Դեկտեմբերի 10-ի հերթական նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:

Դեկտեմբերի 3-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40 հարց: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում տեղի ունեցավ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում ընդունվեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկեցին մի շարք օրենքների նախագծեր: Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին նաև Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը:

Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված նախագծերը, և կշարունակեն ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:




Լրահոս