Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:

Մակագրումը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 10-ին, եւ դեռեւս չկա որոշում՝ այն վարույթ ընդունելու կամ ընդունելը մերժելու մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին հրապարակել է դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկը պահանջող մեղադրող կողմի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատավոր Պապոյանը բավարարել էր միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել:




Լրահոս