ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Հայաստանում տաղանդի ներհոսք է նկատում, 2019-ին տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերությունների համար տրվող արտոնություններով շուրջ 45 ընկերություններ բացվել են սփյուռքահայերի կողմից: Այս մասին Հակոբ Արշակյանը հայտնեց իր տարեկան ասուլիսում:
«Այս տարի տեխնոլոգիական ոլորտի շուրջ 230 նորաստեղծ ընկերություններ դիմել են հարկային արտոնություններ ստանալու համար: Ընդհանուր առմամբ, իրենց ներկայացրած թվերով շուրջ 1200 նոր աշխատատեղ են ստեղծել: Մենք ունենք սփյուռքից դիմած անհատների և ընկերությունների մեծ թիվ՝ դիմածների շուրջ 15-20 տոկոսը: Շուրջ 45 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից: Սա նշանակում է, որ տաղանդի ներհոսք ունենք»,-ասաց Արշակյանն ու դա համարեց շատ լավ նորություն: