«Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականի դեկտեմբերի 5-ի իր համարում գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ տարի օրենք է խախտել եւ իր պաշտոնավարմանը զուգահեռ եղել «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրեն:
Իհարկե, Երեւանի քաղաքապետարանի կողմից փորձ էր արվել հերքել մեր հրապարակումը, սակայն նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին ուսումնասիրել է մեր կողմից արված հրապարակումը եւ որոշել է, որ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առեւերույթ խախտման հատկանիշներ:
Այդ հիմքով հարուցվել է վարույթ, իսկ որոշումն էլ ուղարկվել Հայկ Մարությանին: