«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանության եւ ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետը խորանում է։ «Իմ քայլը» չօգտվեց Գրիգորյանի առաջարկից՝ ՍԴ «ճգնաժամի» հաղթահարման լուծումների վերաբերյալ, արդյունքում Գրիգորյանը չի մասնակցում «ոչ լեգիտիմ ՍԴ-ի» աշխատանքներին ու քննադատվում է ոչինչ չանելու դիմաց 793 հազար դրամ աշխատավարձ, ծառայողական մեքենա ստանալու համար։
Սակայն ՍԴ-ն փոխելու իշխանական սցենարն էլ չի աշխատում։ Մեզ ասացին, որ չի բացառվում՝ Վահե Գրիգորյանը վայր դնի դատավորի լիազորությունները եւ կրկին վերադառնա մասնավոր աշխատանքի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում