Մարզպետը գործարարներին հերոսներ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեմուտից առաջ՝ դեկտեմբերի 25-ին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Տավուշի մարզի գործարարների հետ:Ինչպես հայտնում է Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը, մարզպետ Չոբանյանը շնորհավորել է գործարարների գալիք Ամանորը եւ մաղթել նոր հաջողություններ, հավելել.

«Եթե դուք չլինեք մարդիկ, ովքեր աշխատում են ներսում, ներդրողները հենվելու տեղ չեն ունենա: Երկիրը կառուցում է ձեռներեցը, երկրիհերոսըձեռներեցն է»:

Արդեն երկրորդ անգամն է, որ Ադրբեջանի հետ 300 կմ սահման եւ հարյուրավոր զոհված ազատամարտիկներ ունեցող մարզի ղեկավարը գործարարներին հերոսներ է անվանում: Դա մարզի բնակչության շրջանում միանշանակ չի ընդունվում: Եթե գործարարները հերոսներ են, ապա ինչպե՞ս պետք է կոչել սահմանում հերոսացած ազատամարտիկներին: Գործարարը մարդ է, ով առաջին հերթին մտածում է շահույթ ստանալու մասին:

Սահմանագոտում աշխատող գործարարները արժանի են հարգանքի, քանի որ աշխատատեղեր են ստեղծել, սակայն հերոսներչեն: Եթե մեկը Տավուշի մարզկենտրոնում սուպերմարկետ է բացել եւ վաճառողների տասնյակ աշխատատեղեր է ստեղծել, նրան պե՞տք է հերոս անվանել: Եթե մարդիկ միջպետական ավտոճանապարհի եզրին հյուրանոց կամ ճաշարան են կառուցել եւ շահույթ են ստանում, ուրեմն հերոսնե՞ր են: Զարմանալի է, որ սահմանապահ մարզի ղեկավարն է նման կերպ արտահայտվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս