Վահագն Վերմիշյանը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն կալանավորվել է: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է անցած շաբաթ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։ Շաբաթվա վերջին ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Ըստ ԱԱԾ-ի՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:




Լրահոս