Նախագահն ունի իրավունք դիմելու Սահմանադրական դատարան. Շաքե Իսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահն ունի իրավունք դիմելու Սահմանադրական դատարան այդ որոշման սահմանադրականությանը  գնահատական տալու համար: Նախագահն այս իրավունքից կարող է և՛օգտվել, և՛ չօգտվել, և փաստն այն է, որ մինչև օրս նա չի օգտվել: Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Սահմանադրական դատարանի հարցով քննարկումների անցկացմանը`  ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:

«Նախագահի աշխատակազմի հայտարարությանը ծանոթ եմ, բայց դա չի նշանակում, որ այս մասով քննարկումներ չի ծավալվելու: Ինչպես գիտեք, առաջիկայում ստեղծվելու է հանձնաժողով, գուցե խնդիրն ավելի շատ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերին: Մեզ հայտնի չէ, թե ինչ է լինելու ընթացակարգը, 7և ինչ փոփոխություններ են ակնկալվելու: Հուսով ենք, որ, այնուամենայնիվ, մինչև աշխատանքների մեկնարկը, հայեցակարգը կհրապարակվի և մենք էլ մեր անելիքներն այդ հանձնաժողովում կկարողանանք պատկերացնել»,-ընդգծեց Շաքե Իսայանը:

Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել եւ հայտնել. «Հանրաքվեի օր նշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված եւ հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»:




Լրահոս