«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կմեկնի Արցախ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Արցախ են մեկնելու նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի բոլոր անդամ պաշտոնյաները, որպեսզի այնտեղ անցկացնեն Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սակայն, մեր տեղեկություններով, այս նիստի պլանավորումը վաղուց է եղել, այն հերթականն է եւ, ըստ էության, կապ չունի բանակում վերջին դեպքերի կամ կադրային տեղաշարժերի հետ: Բնականաբար, նիստը չի անցնի առանց այդ հարցերի քննարկման, եւ չի բացառվում, որ դրանից հետո նոր որոշումներ կայացվեն:
Եվ ուշագրավ է, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ֆոնին լարվել է նաեւ Արցախի ներքաղաքական կյանքը՝ կապված սպասվող համապետական ընտրությունների հետ: Եվ այս հարցը եւս չի մնա առանց քննարկման, չնայած ՀՀ իշխանությունները պաշտոնապես որոշել են զերծ մնալ որեւէ թեկնածուի սատարելուց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։