«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ ռազմական արդեն նախկին ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին աշխատանքից ազատելը ռազմական ոստիկանությունում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: Անգամ բանը հասել է այնտեղ, որ ՊՆ ղեկավար կազմը ՌՈ պաշտոնատար անձանց զգուշացրել է վերջ տալ ներքին տարաձայնություններին:
Ինչպես հայտնի է, փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռազմական ոստիկանությունում փակ խորհրդակցություն անցկացրեց, որի ժամանակ հրաժեշտ տվեց ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանին, եւ ՌՈպետ նշանակվեց օպերատիվ գծովպետի տեղակալ գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը: Այս փոփոխությունները Ռազմական ոստիկանությունում սկսվեցին այն բանից հետո, երբ հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 15-ը բանակում ունեցանք 13 զոհ:
Իսկ ի՞նչ տարաձայնություն է եղել
Ալեքսանդր Աղաջանյանի նշանակումից հետո ՊՆ-ում եւ Ռազմական ոստիկանությունում կրքերը չեն հանդարտվում, եւ այս նշանակումից հետոսկսել են տարբեր քննարկումներ եւ խոսակցություններ ծավալվել: Մասնավորապես, Ռազմական ոստիկանությունում հիշել են, թե Ալեքսանդր Աղաջանյանի նշանակումից հետո ՌՈ-ում ինչ կրքեր են հասունացել:
Բանն այն է, որ Ռազմական ոստիկանությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՌՈ արդեն նախկինպետ Արթուր Բաղդասարյանը ոչ բոլոր աշխատակիցների հետ է նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեցել, որոնցից մեկն էլ եղել է ներկայիս նշանակված ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը:
Ըստ Ռազմական ոստիկանությունում տարածված լուրերի՝ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում հայտնվել է Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել:
Ավելին, ՌՈ-ում աշխատանքային տարաձայնությունը այնքան թեժ է եղել, որ հանդարտեցնելու գործին խառնվել է ՊՆ ղեկավար կազմը:
Մասնավորապես, ե՛ւ նախկին ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին, ե՛ւ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին զգուշացվել է, որ պետք է ներքին տարաձայնություններին վերջ տալ եւ աշխատել՝ ի նպաստ բանակի, ինչիցհետո իրավիճակը քիչ թե շատ հանդարտվել է, սակայն կողմերը շատ հարցերում շարունակել են տարբեր կերպ գործել:
Ավելին, Ռազմական ոստիկանությունում տարածված լուրերի համաձայն՝ ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը միայն Ալեքսան Աղաջանյանի հետ չէ, որ խնդիրներ է ունեցել: Նա, ինչ-ինչ հանագամանքներից ելնելով, իր նշանակումից հետո տարբեր անձանց է աշխատանքից ազատել, որոնք էլ ՌՈ նախկին պետից վրեժխնդիր լինելու համար նրա գործունեության մութ կետերի մասին իրավապահներին են որոշ մանրամասներ հայտնել, եւ գործին խառնվել է ԱԱԾ-ն ուսկսելքննություն:
Չի բացառվում, որ Ռազմական ոստիկանությունում առկա լարված իրավիճակը, ՌՈ նախկին պետի գործունեության մասով իրավապահների քննություննու բանակում գրանցված ողբերգական դեպքերը պատճառ դարձան, որ ՊՆ-ն հրաժեշտ տա ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին:
Մաքրման գործընթաց
Այսքանով, սակայն, ՌՈ-ում սպասվող իրադարձությունները չեն ավարտվում: Արդեն հայտնել էինք, որ փետրվարի 22-ին նախարար Տոնոյանը ՌՈ-ում փակ խորհրդակցություն էր ունեցել եւ կոնկրետ հանձնարարականներ էր տվել ՌՈ ներկայիս պետ Ալեքսանդր Աղաջանյանին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ալեքսանդր Աղաջանյանին ՌՈ-ում բավականին լուրջ ու բարդ աշխատանք է սպասվում:
Մասնավորապես, Ռազմական ոստիկանության օպերատիվ գծով բաժնի աշխատակիցների մեծ մասնաշխատանքի է ընդունվել«բարեկամ, քավոր, հարազատ» սկզբունքով, եւ Ալեքսանդր Աղաջանյանը կոնկրետ հանձնարարական է տվել՝ օպերատիվ գծով բաժինը մաքրեն եւ սկսեն նոր էջից: Կհաջողվի նրան, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:
Քնար Մանուկյան