Այս պահին խորհրդարանում ընթանում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումների սկզբում ելույթ ունեցավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում աջակցման ծավալների ավելացումը: Մեզ հաջողվել է ավարտել 2017 թվականի եւ 2018 թվականի գործընկերություններով նախատեսված հաստատման գործընթացն ու մտնել իմպլեմենտացման փուլ: 2020 թվականին նախատեսված ուղղություններն արդեն առկա են, եւ հուսով ենք, որ գումարի չափն ավելին կլինի, քան 2019 թվականին էր»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: