«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներկայացուցիչները հրահանգել են, որ այսօր առավոտվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ՔՊ-ականները պետք է դուրս գան փողոց եւ ակտիվ քարոզչություն սկսեն` սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված։ Ըստ մեր տեղեկությունների` Երեւանի բնակիչ հանդիսացող բոլոր պատգամավորներին հանձնարարված է շրջել բակերում` ձեռքին ունենալով «ԱՅՈ» քարոզող պաստառներ եւ թռուցիկներ։ Հանձնարարված է քարոզչություն անելիս իրականացնել նաեւ ակտիվ լուսաբանում՝ հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր սոցիալական ցանցերում, համացանցում, ցույց տալ, որ հասարակության մեծամասնությունը «ԱՅՈ» է քվեարկելու։
Այսինքն՝ ըստ էության, իշխանությունները այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության: Մարզերում եւս այս օրերին ակտիվ կլինեն ՔՊ-ականները եւ մարզից ընտրված օրենսդիրները, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ կունենան: Իսկ եկող շաբաթ ակտիվ քարոզչություն կանի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարզերում կշրջի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանրաքվեից 10 օր առաջ իշխանությունները նպատակ ունեն իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել հանրաքվեի աշխատանքների վրա, որպեսզի այսքան քննարկումներից հետո ունենան աննախադեպ արդյունք»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։