ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից և մեղադրեց նախկին իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիանում «Այո»-ի քարոզարաշվի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կուրթանցի Մեխակի հետ կատարված միջադեպին։

«Ես ուզում եմ խոստովանել, որ երկու սխալ եմ թույլ տվել, ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ այն հանգամանոքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել ու ասել, որ, «գիտես ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ» », – ասաց Փաշինյանը։

Նա իր այս երկու սխալի համար և Մեխակից, և ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեց։

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ կուրթանցի երիտասարդին հանդիմանել էր այն բանի համար, որ նա, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ երիտասարդն, իրականում, առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։




Լրահոս