Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու և սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, խարդախության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բժշկական գաղտնիք հրապարակելու, փաստաթղթի կեղծիքի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության փորձի, մարմնական վնասվածք հասցնելու, ապօրինի ծառահատման և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։