![](https://armlur.am/wp-content/uploads/2020/03/90553729_249103962778510_5613785168000057344_n.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի եւ բուլղարական «Արդայի» ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի մասին։
«Ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ Բուլղարիայում, ներքին առաջնությունը դադարեցված է մինչև մարտի 29-ը, որից հետո որոշումը կվերանայվի՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Այստեղ վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, և առայժմ մարզվում ենք տնային պայմաններում: Հուսամ` այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն»,- ասել է Հովսեփյանը:
Էդմոն Մարտիրոսյան