ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Դավիթ Մինասյանն, ով երկար ժամանակ թաքցնում էր այն փաստը, որ ընկերուհի ունի, օրեր առաջ ամուսնացել է: Դավիթի հարսնացուն` պարուհի, պարուսույց Նարինե Սարկիսյանն է: Երգչի ասելով` զագսի գաղափարը շատ պատահական է ծագել իր գլխում: Մի օր արթնացել է ու ասել ընկերուհուն. «Արի ամուսնանանք»: Դավիթի եւ Նարինեի ծնողները մանկության ընկերներ են, բայց մի քանի տարի առաջ նրանց կապը խզվել էր, քանի որ Դավիթի ընտանիքը մեկնել էր Մոսկվա, իսկ Նարինեինը` ԱՄՆ: Երիտասարդները միմյանց կրկին հանդիպել են ԱՄՆ-ում: 3 տարի է, ինչ նրանք ընկերություն են անում: Քանի որ ամուսնության առաջարկը շատ հանկարծակի է եղել, զույգը հենց Ամերիկայում էլ զագս է գնացել: Երիտասարդները դեռ չեն որոշել, թե որտեղ են ուզում ապրել` Մոսկվայո՞ւմ, Ամերիկայո՞ւմ, թե՞ Հայաստանում:  Հարսանեկան հանդես դեռ չի եղել, բայց նորապսակներն ուզում են, որ դա տեղի ունենա հենց Հայաստանում:




Լրահոս