Armenian text to speach

Որքան ժամանակով են ձևաթուղթ տվել պետական գերատեսչություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ն այս օրերին տեղեկություններ էր ստանում այն մասին, որ պետական գերատեսչությունների աշխատակիցները գործատուի կողմից ձեւաթուղթ են ստացել՝ մինչեւ ապրիլի վերջ ժամկետով։ Այսինքն, սա ըստ էության նշանակում է, որ Հայաստանում առկա արտակարգ դրությունը եւ  ինքնամեկուսացման պարտադիր ռեժիմը կերկարաձգվեն։

ArmLur.am-ը դիմեց պարետատուն՝ հասկանալու համար, թե ինչու է  այսպիսի որոշում կայացվել, սակայն այնտեղից մեր հարցին ի պատասխան հերքեցին՝ ասելով, թե նման բան չկա։

Մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ նման բան չկա, ինքն էլ է ձևաթուղթ ստացել մինչև ապրլի 12-ը:




Լրահոս