Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Համալսարանային կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին, հայտնում է aliq.ge-ն։

Մահացածը 79-ամյա կին է, ով կլինիկա էր տեղափոխվել մարտի 31-ին: Նա Մառնեուլի-Բոլնիսի կլաստերի ներկայացուցիչ էր: Պացիենտի վիճակը ի սկզբանե գնահատվում էր ծանր:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 156 մարդու մոտ, որոնցից 28-ն արդեն բուժվել են:




Լրահոս