ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետ չկանգնեցին․ որտեղ կարգելվի սպառողական վարկերի գովազդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը, ըստ էության, հետ չեն կանգնել իրենց մտքից, եւ ապրիլի 7-ին Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է նրանց ներկայացրած «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին պատգամավորների նախագիծը։

Ըստ այդ նախագծի՝ արգելվում է սպառողական կրեդիտի տրամադրման ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով՝ բացառությամբ իր պաշտոնական կայքի (սոցիալական էջի) եւ բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների ներսում: Բացի այդ, առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում եւ կրպակներում եւս արգելվելու է գովազդը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս