Ապրիլի 1-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, եթե ապրիլի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում էր 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա, ապա ապրիլի 8-ի դրությամբ այդ նիշն արդեն բարձր է 1 սանտիմետրով: Նախորդ տարվա ապրիլի 8-ին եւս Սեւանը գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր նիշի վրա, ինչը 1 սանտիմետրով նվազ է այս տարվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 36 միլիոն 296 հազար խորանարդ մետր ջուր: Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: