Հայաստանում ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասավ 921-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Առողջացել է 24 հոգի, ընդհանուր թիվը կազմում է 138: Փաստացի բուժվում են 773 հոգի:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 881 դեպք: