Արթիկի ոստիկանները Արթիկ քաղաքի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։ Նրանք Արթիկի Ազատության փողոցում հայտնաբերել են Արթիկում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Ոստիկանների տեղեկություններով՝ հենց նա էր կրակոց արձակել։
Դեպքի վայրում կրակված պարկուճ հայտնաբերվեց և առգրավվեց։ Երիտասարդը, իր «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ քրեական հետախույզներին ներկայացրեց գործարանային համարով գազային ատրճանակ։ Այն ևս առգրավվեց և ուղարկվեց փորձաքննության։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
`