ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների անվտանգության և առողջության մասին, պատրաստ է ինքնուրույն՝ հաճախորդների փոխարեն, ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի բնօրինակը:
Հաճախորդը կարող է առանց տանից դուրս գալու պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի ստացման հայտ՝ դիմում ներկայացնելով Բանկ հետևյալ հեռահար եղանակներից որևէ մեկով՝
• Բանկի պաշտոնական կայքի միջոցով՝ լրացնելով կարճ հայտ https://www.vtb.am/am/online-request/#privType-8 հղումով
• Մոբայլ/Ինտերնետ Բանկ հավելվածների միջոցով՝ ընտրելով «Բանկի կոնտակտներ» բաժնում «Հետադարձ կապ Բանկի հետ» տարբերակը, նշելով հաղորդագրության տեսակը «Պատվիրել տեղեկանք հիփոթեկային վարկի % համար», իսկ հաղորդագրության տեքստում՝ այն հաշվի համարը, որից պետք է կատարվի Բանկի միջնորդավճարի գանձում:
Դիմումը ներկայացնելուց առաջ հաճախորդը պետք է հավաստիանա, որ իր հաշվին առկա է բավարար 2000 ՀՀ դրամի չափով գումար՝ Բանկի կողմից տեղեկանքի տրամադրման վճարի գանձման համար:
Ուշադրություն. Վերը նշված գործընթացից բացի, հաճախորդը պետք է նաև ուղարկի իր հայտը ՀՀ Պետական եկամուտների կոմիտե [email protected] էլեկտրոնային հասցեով` համաձայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հրապարակման https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=6834 :
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին խնդրում է լինել հետևողական և ուշադիր ու հետագա խնդիրներից խուսափելու համար կապ հաստատել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ` հավաստիանալու համար, որ տեղեկանքը հասել է հասցեատիրոջը:
Հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am, մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։