«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի այն երգիչ-երգչուհիներին, որոնք, բացի երգեր կատարելուց, նաեւ հեղինակում են դրանք: Երգահան աստղերը գրում են թե՛ իրենք իրենց, թե՛ կոլեգաների համար: Նրանցից շատերի երգերը մնացել են մարդկանց հիշողություններում, եւ նույնիսկ այն գործերը, որոնք գրվել են ավելի վաղ, արդիական են նաեւ այսօր:
Հայկո
«Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին արժանացած երգիչ Հայկոն նաեւ երգահան է: Նրա գրած սաունդթրեքերը երկար մնում են մարդկանց հիշողություններում: Հայկոն հեղինակել է «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ», «Մեր սրտի տնակը» եւ այլ ֆիլմերի երաժշտություններ: Նա երգեր է գրել Սիրուշոյի, Տիգրան Պետրոսյանի, Հռիփսիմե Հակոբյանի եւ այլոց համար:
Սիրուշո
Սիրուշոն 7 տարեկան հասակից սկսել է գրել իր իսկ երաժշտությունը եւ երգի խոսքերը հայերենով ու անգլերենով, որից մեկ տարի անց ունեցել է առաջին բեմական ելույթը: 9 տարեկանում ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար: Սիրուշոն մի շարք հայերեն եւ անգլերեն երգերի հեղինակ է: Նա գրել է երգեր նաեւ իր մայրիկի՝ երգչուհի Սյուզան Մարգարյանի համար: Սիրուշոն հեղինակել է «հցՊՖոՈ ջՌՎՈ» երգը, որը կատարել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսը:
Հասմիկ Կարապետյան
Հասմիկ Կարապետյանը դեռեւս1998թ. «Այո» շոու-ծրագում ճանաչվել է «Լավագույն հեղինակային կատարող»: Նրա գրած երգերը յուրահատուկ են եւ տարբերվող: Դրանք աչքի են ընկնում իրենց մեղեդայնությամբ: Հասմիկ Կարապետյանը մի առիթով խոստովանել է, որ երբ անձնական կյանքում ամեն բան հրաշալի է, ավելի դժվար է ստեղծագործելը. ամեն դեպքում, լավագույն երգերը ծնվում են թախիծից: Հիմա Հասմիկ Կարապետյանը ստեղծագործական կյանքում ավելի պասիվ է, քան, օրինակ, 10 տարի առաջ:
Արսեն Գրիգորյան
«Ռոմանսի Արսեն» մականունը ստացած երգիչը նաեւ մի շարք հիթերի հեղինակ է: Նա 2005-ին՝ «Կռունկ» երաժշտական փառատոնի, 2006-ին՝ Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության, եւ 2007-ին Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին: Նրա երգերն առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ եւ մեղմությամբ:
Գրիգոր Կյոկչյան
Գրիգոր Կյոկչյանը եւս հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններեւխոսքեր:Նա համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Սոֆի Մխեյան, Միհրան Ծառուկյան, Սիլվա Հակոբյան, Անահիտ Շահբազյան, Անդրե, Արթուր Իսպիրյան եւ այլք: Գրիգորն այն ճկուն աստղերից է, որոնք կարողանում են գրել ե՛ւ մնայուն երգեր, ե՛ւ կոմերցիոն գործեր, որոնք նա համարում է պարզապես գումար աշխատելու միջոց: Գրիգորն այն համոզմանն է, որ երգը պետք է լինի շոու-բիզնեսի կամ արվեստի համար. այն չի կարող բավարարել թե՛ մեկի, թե՛ մյուսի պահանջները:
Նարինե Դովլաթյան
Այս երգչուհին եւս այն աստղերից է, որոնք չեն դադարում ստեղծագործել: Նարինե Դովլաթյանը 2010թ. կատարելէ «Beautiful Sunday» երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է: Երգը նրան մեծ ճանաչում է բերել: Առաջին տեսահոլովակն էլ նկարահանել է հենց այդ երգի հիման վրա: Նարինեն 2012թ. ամռանը ներկայացրել է «Opposite things» երգը, որը դարձել է ռուսական «Что творят мужчины» ֆիլմի սաունդթրեքը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
«ԿԻՐԱՌՎՈՂ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԽՍՏԱՑՎԵՆ»
«Կարծում եմ՝ իրավական կարգավորումները նույնիսկ պետք է ավելի խստացվեն, որպեսզի մեր ժողովուրդը մնա տանը: Մարդիկ, որքան էլ գիտակցեն իրավիճակի լրջությունը, պետք է ունենան սթափեցնող ազդակներ: Մեզ մոտ շատ ավելի փափուկ միջոցներ են կիրառում, քան պետք է: Նույնիսկ հասկանալով պահի լրջությունը՝ շատերը մտածում են, որ իրենց, այնուամենայնիվ, ոչինչ չի պատահի, ուստի ժողովրդին տանը պահելու գործընթացը պետք է իրականացվի ղեկավարության ճնշմամբ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Նրա համոզմամբ՝ որքան խիստ լինեն կիրառվող միջոցները, այնքան շուտ մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին:
Դերասանուհին այս օրերին զբաղվում է ինքնակրթությամբ, զարգացնում է անգլերենը, նաեւ զբաղվում է մարմնամարզությամբ: Ի վերջո, հիմա բարենպաստ շրջան է նաեւ հանգստանալու համար. «Ինձ համար շատ դժվար է մնալ «քառակուսու» մեջ, բայց հիմա դադարի շրջան է, ոչինչ չեմ պլանավորում: Չեմ կարող ասել՝ այս ամենը որքան կտեւի. եթե նույնիսկ շուտ դուրս գանք ստեղծված իրավիճակից, երկար ժամանակ պետք կլինի վերականգնվելու համար»,-նկատեց Ռոզին:
Նա նշեց մի քանի գիրք, որոնք կարելի է ընթերցել, եւ ֆիլմ, որոնք կարելի է դիտել այս օրերին: Այսպիսով, Ռոզին առաջարկում է կարդալ Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» եւ «Բիլի Միլիգանի մտքերը» ինչպես նաեւ Մարկ Լեւիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» գործերը եւ դիտել «Երիտասարդ պապը», «Նոր պապը» հեռուստասերիալները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս խոսել էր կորոնավիրուսի հետ կապված դրական դինամիկայի մասին. «Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը եւ կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին», – ասել էր վարչապետը։
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԿԿՐԵՆ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թոփ ակումբները լուրջ ֆինանսական կորուստներ կունենան, եթե առաջնությունը վերջնականապես դադարեցվի. հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի կատարած հաշվարկների` ամենաշատը մրցաշրջանի կասեցումից կտուժի «Մանչեստեր Յունայթեդը», որը կունենա 116մլն ֆունտ ստերլինգի կորուստ: Մանչեստերյան մյուս ակումբը` «Սիթին», կկորցնի 109մլն ֆունտ ստերլինգ, «Լիվերպուլը»` 102մլն, «Չելսին»` 91մլն:
Գրանդներից համեմատաբար ավելի քիչ ֆինանսապես կտուժեն լոնդոնյան մյուս 2 ակումբները` «Արսենալը» (83մլն ֆունտ ստերլինգ) եւ «Տոտենհեմը» (74մլն):
Հիշեցնենք, որ աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Եվրոպայում շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը:
ՆՇԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸՆԿԵՐՈՋԸ
Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը նշել է, որ բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ֆրանսը, ում հետ հանդես է եկել Լեւերկուսենի «Բայերում», եղել է իր կարիերայի լավագույն խաղընկերը հարձակման գծում:
«Ռունիի եւ Քինի նման մենք լրացնում էինք միմյանց։ Մեր միջեւ փոխադարձ հարգանք կար։ Մենք օգնում էինք միմյանց դառնալ ավելի լավը, եւ դա մեր թիմն ավելի ուժեղ էր դարձնում։ Ես եւ Ֆրանսը շատ գոլեր ենք խփել։ Հիշում եմ, թե ինչպես մենք ոչնչացրեցինք «Բավարիային»՝ 4:1 հաշվով»:
ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱԿԻՑԸ
UFC նախագահ Դենյա Ուայթը իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է, որ Տոնի Ֆերգյուսոնի հետ ապրիլի 18-ին UFC 249-ի շրջանակներում ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն կմրցի Ջաստին Գետջին:
UFC նախագահ Դենյա Ուայթը նաեւ հայտնել է, որ մենամարտերը կայանալու են մասնավոր կղզում, որը նա վարձակալել է 2 ամսով:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել էր մասնակցել մենամարտին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Խաբիբ Նուրմագոմեդով-Տոնի Ֆերգյուսոն մենամարտը չեղարկվում է արդեն 5-րդ անգամ:
Ողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցում է 1մլն-ը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ