Հարց քաղաքացիներից՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար ինչպես է հաշվարկվում ԱԱՀ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետութան տարածք ներմուծվող ապրանքների համար ինչպե՞ս է հաշվարկվում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը:

Գրիշա Սեդրակյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երրորդ երկրներից Հայաստանի տարածք ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի եւ գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Տեղեկացնենք, որ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում):

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս