Օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը․ Հովհաննես Բաչկովը՝ կորոնավիրուսից ապաքինվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ապաքինվել է կորոնավիրուսից:

Այս մասին  սոցկայքի իր էջում հայտնել է բռնցքամարտիկը:

«Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ Covid-19-ով։Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ, ցավոք, պատասխանը դրական էր։ 14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը»,-ասել է մարզիկը:

Ապրիլի 11-ի տվյալներով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ովվարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի, մահացածների թիվն անցել է 104 հազարը:Ապաքինվել է ավելի քան 389 հազար մարդ:




Լրահոս