Սոցիալական ծրագրերից օգտվողների ցանկը ձևավորվում է ամենօրյա տվյալներով։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Մենք նվազագույնի ենք հասցրել մարդկային գործոնը։ Շատ հեշտ է կառավարությանը գտնել քաղաքացուն։ Վերջին տվյալներով՝ չհաշված 8-րդ ծրագիրը, մենք ունենք արդեն շուրջ 18 հազար քաղաքացի եւ 1,4 մլրդ դրամի հասանելի գումար բանկերում։ Սրանք ամենօրյա ռեժիմով թարմացվում են եւ այս տվյալների մասին կառավաությունը ստանում է հաշվետվություն», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում