Ռոնալդոի եւ Բեքհեմի ակումբները ընկերական հանդիպում կանցկացնեն, որի ողջ հասույթը կուղղվի COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբելիստներ Ռոնալդոն եւ Դեւիդ Բեքհեմը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ քննարկել են իրենց պատկանող ակումբների` իսպանական «Վալյադոլիդի» եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» միջեւ ընկերական հանդիպում կազմակերպելու հարցը:

Հանդիպումը կրելու է բարեգերծական բնույթ եւ դրա միջոցով վաստակած ողջ միջոցները կփոխանցվեն այն բժիշկներին, ովքեր պայքարում են COVID-19 կորոնավիրուսի դեմ։

«Մենք պարտավոր ենք անել դա: Մենք պետք է հնարավորինս շատ գումար հավաքենք այն մարդկանց համար, ովքեր ամեն օր պայքարում են ուրիշների կյանքը փրկելու համար»,- ասել է Բեքհեմը:

Հիշեցնենք, որ Ռոնալդոի «Վալյադոլիդը» հանդես է գալիս Իսպանիայի Լա լիգայում, իսկ Բեքհեմի «Ինտեր Մայամին» այս տարի է նշել նորամուտը MLS-ում:

ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 614,246-ի, որոնցից մահացել են 26,064-ը, իսկ բուժվել 38,820-ը: Իսպանիայում վիրուսով վարակվել են 174,060-ը, որոնցից մահացել են 18,255-ը, իսկ բուժվել 67,504-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս