Ինչպես են փոխհատուցվելու քաղաքացիների կոմունալ վճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, կառավարությունն ընդլայնել է կոմունալ վճարների փոխհատուցման շահառուների շահառուների շրջանակը։ Այսպիսով, ովքեր և ինչպես կարող են օգտվել կոմունալ վճարների փոխհատուցման տարբերակներից։

Կառավարության որոշման համաձայն՝ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման եւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է.

1. բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ ներառյալ,

2. էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։

Այս աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց 30%-ի չափով։ Պարտքի առկայության դեպքում գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում որպես կանխավճար:

Մինչ այս մեկ այլ որոշմամբ էլ 50 տոկոս աջակցություն կտրամադրվի այն բնակիչներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ բնական գազի սպառման գծով 10 000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Սակայն դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, այս ծրագիրը կիրականացվի ավտոմատ՝ բնակիչների ծախսերի տվյալների հիման վրա։




Լրահոս