Խառը մենամարտերի ամերիկացի մարտիկներ Թոնի Ֆերգյուսոնն ու Ջասթին Գետջին UFC 249 մրցաշարին մասնակցելու բանավոր համաձայնություն են տվել: Մրցաշարը նախատեսվում է անցկսցնել մայիսի 9-ին: Այս մասին իր պաշտոնական էջում գրել է լրագրող Բրետ Օկամոտոն ՝ հղում կատարալեով սեփական աղբյուրներին: Խառնամարտիկները մրցելու են UFC թեթեւ քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար:
Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարը պետք է տեղի ունենար ապրիլի 18-ին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Երեկոյի գլխավոր մենամարտը պետք է կայանար UFC թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտու տիրակալ Խաբիբ Նուրմագոմեդովի եւ Տոնի Ֆերգյուսոնի միջեւ: COVID-19-ի պատճառով հաստատված արտակարգ դրության պատճառով Նուրմագոմեդովը իրավունք չուներ Ռուսաստանի սահմանները լքելու, այդ պատճառով UFC-ն փոխարինեց նրան Ջաստին Գետջիով:
Էդմոն Մարտիրոսյան