Արցախի մի շարք բնակավայրերում անձանց տեղաշարժի իրավունքի սահմանափակումները հանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պարետի որոշմամբ՝ մի շարք բնակավայրերում անձանց տեղաշարժի իրավունքի սահմանափակումները հանվել են: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:

«Արցախի Պարետի որոշմամբ՝ հանվել են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում նշանակված՝ անձանց տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները»,- ասված է հաղորդագրությունում:




Լրահոս