ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն արդեն հաճախում է աշխատանքի։ Նշենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ նախարարը մեկուսացել է՝ հաշվի առնելով նաև տարիքային գործոնը։
Սակայն մեզ հետ զրույցում նախարարը նկատեց, թե իրեն լավ է զգում եւ արդեն գնում է աշխատանքի։ «Ժողովները հեռահար ենք անում, փորձում ենք հեռախոսով խոսել, բայց գնում-գալիս եմ աշխատանքի»- նշեց նա։
Ցոլակյանը հայտնեց, թե նախարարությունում կորոնավիրուսով վարակված հինգ հոգին փրկարարներ են, որոնցից 3-ն արդեն բուժվել են, իսկ երկուսը դեռ բուժվում են։