Ապօրինություններ՝ ծառայության ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է ՀՀ ՀՔԾ-ում, տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները ծառայության ընթացքում ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով նախատեսված, Ճամբարակում տեղակայված հենակետում միջոցներ չեն ձեռնարկել փայտանյութի ապօրինի տեղափոխումը կանխելու ուղղությամբ։

ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի ոստիկանը նույն հենակետում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի անձի կողմից փոխադրվող փայտանյութի ձեռքբերման մասին հաշիվ-ապրանքագրում ուղեբեռի ստուգման եւ այն փաստաթղթում առկա տվյալներին չհամապատասխանելու վերաբերյալ նշումներ չկատարելու դիմաց վերջինիցս ստացել է ավտոմեքենայի պահեստամաս:

Տվյալներ են ստացվել նաեւ Տավուշի մարզի Բերդ եւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված հենակետում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ոստիկանի կողմից Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում վերջինիցս օղի խնդրելու մասին, որը ստացել է հաջորդ օրը առավոտյան եւ խմել: ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսեւորումները բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու վերաբերյալ։

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս