Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երուսաղեմում ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողություն:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը  սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, այս տարի արարողությունն անցկացվել է համեստ պայմաններում:

«Ժամը 10­­-ին հինգ րոպե տևողությամբ հնչեցին Սուրբ Երկրում բոլոր հայկական եկեղեցիների զանգերը, որոնց միացան նաեւ ուրիշ համայնքների եկեղեցիների զանգեր: Հայֆա քաղաքում, ի հիշատակ Ցեղասպանության նահատակների, քրիստոնեական բոլոր համայնքները ևս հնչեցրեցին իրենց զանգերը»,-նշել է Կորյուն վարդապետը:

Այնուհետև Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ «Հայր մերը» հնչելուց հետո Երուսաղեմի հայոց պատրիարքության եւ միությունների անունից ծաղկեպսակներ են դրվել: Ավարտին ներկաներին իր խոսքն է ուղղել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը:




Լրահոս