Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի 3:0 հաշվով առավելության հասավ «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի նկատմամբ:
Հանդիպման 66-րդ րեպեին տանտերերից խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը` Բելառուսի առաջնությունում իր խփած գոլերի քանակը հասցնելով 3-ի: Այս հաղթանակի շնորհիվ «Նեմանը» վաստակեց 8 միավոր եւ բարձրացավ 8-րդ հորիզոնական:
Էդմոն Մարտիրոսյան