Ինչ իրավիճակ է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, երեկ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում կորոնավիրուսով վարակակիր է հայտնաբերվել։

Կորոնավիրուսով վարակված հիվանդն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, իսկ նրա հետ շփված բուժանձնակազմը մեկուսացվել է։

ArmLur.am-ի հետ զրույցում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժնի վարիչ Մհեր Կոստանյանը հայտնեց, որ կենտրոնն իր բնականոն հունով աշխատում է։

«Նորմալ աշխատում ենք, ամեն ինչ վերահսկողության տակ է, որևէ խնդիր չունենք»,-նշեց Մհեր Կոստանյանը։

Նշենք, որ Հայաստանում այսօր ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 1677 դեպք: Առողջացել է 75 հոգի, ընդհանուր թիվը` 803: Այս պահին փաստացի բուժվում է 846 հոգի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս