«Կային մարդիկ, ովքեր ասում էին, որ ես այլեւս չեմ կարողանա քայլել». Ռոնալդոն կորոնավիրուսի համաճարակը համեմատել է իր կարիերայում ստացած սարսափելի վնասվածքի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն, ով այժմ իսպանական «Ռեալ Վալյադոլիդի» սեփաանատերն է, անդրադարձել է COVID-19 կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին` այս ծանր պահին հանդես գալով ոգեւորիչ եւ մոտիվացնող խոսքերով. «Արդեն մի քանի շաբաթ է մտածում եմ` ինչպես պետք է կապվեմ ձեզ հետ` այս ցավոտ եւ տխուր լուրերի շրջանում:Վերջապես որոշեցի ողղել Ձեզ այս նամակը: Հուսով եմ, որ կզգաք այն սերն ու հոգատարությունը, որը ես դրել եմ այս տողերի մեջ:
Մեզ բաժանում է ֆիզիկական հեռավորությունը, բայց ես համոզված եմ, որ մենք երբեք այսքան մոտ չենք եղել: Կարեկցանքը, պատասխանատվությունն ու հումանիզմն են, որ միավորում են մեզ հիմա: Մենք պահպանում ենք կարանտինի կանոնները առաջին հերթին ինքներս մեզ համար, մեր սիրելիների համար, նրանց համար, որոնց մենք նույնիսկ չենք ճանաչում եւ նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր այլեւս մեզ հետ չեն կարող լինել:


Մենք օգնում ենք միմյանց` ամրացնելով այդ համերաշխությունը տարբեր ձեւերով:
Ես գրում եմ ձեզ , որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն բանի համար, որ դուք ձեր տներում եք, որ փորձում եք ամեն մի պահը դարձնել հիշարժան ձեր ընտանիքի համար, որ համբերատար եք, զգույշ եք եւ լավատես եք` չնայած այն բոլոր դժվարություններին, մարտահրավերներին եւ կորուստներին, որոնց մենք բախվում ենք այս դժվար ժամանակներում:
Ֆուտբոլն ինձ շատ բան է սովորեցրել, որոնցից ամենակարեւորը` ինչպես հաղթահարել դժվարությունները:
Երբ ես ստացա իմ առաջին եւ ամենալուրջ ծնկի վնասվածքը, կային մարդիկ, ովքեր ասում էին, որ ես այլեւս չեմ խաղա եւ նույնիսկ չեմ կարողանա քայլել:

Թվում էր` ինձանից խլում են իմ սեփական կյանքը ։ Հենց այդ պահերին ես հասկացա ` ինչի եմ ընդունակ իրականում: Ես պայքարեցի փոխել այդ կարծիքները եւ ցույց տալ բոլորին, որ կարող եմ անել այն, ինչը ամենից շատ եմ ցանկանում:
Վերականգնման երեք շատ ծանր տարիներ էին, որոնք ես կարողացա հաղթահարել միայն խաղադաշտում կրկին լինելու, գնդակը ոտքերիս տակ կրկին զգալու ցանկության շնորհիվ:

Վերջիվերջո, եկավ իմ կարիերայում թերևս ամենակարեւոր պահը. 2002 թվականին Ճապոնիայում Աշխարհի առաջնության եզրափակիչում 2 գոլ խփեցի Գերմանիայի հավաքականի դարպասը` հանուն իմ երկրի, հանուն Բրազիլիայի 5-րդ չեմպինության եւ հանուն իմ վերադարձի: Վստսհ եմ հետ նայելով դուք էլ կտեսնենք քանի անգամ եք բարձրացել, քանի անգամ եք կռիվ տվել` հաղթահարելով ձեզ հանդիպած դժվարությունները, անհնարինը դարձնելով հնարավոր:
Խաղադաշտից դուրս ես նախկինի պես մոտիվացված եմ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Շնորհակալ եմ բոլորիցդ, որ ինձ հետ եք եղել: Մենք միասնական ենք եւ այս ամենից դուրս կգանք ավելի ուժեղացած»,- լեգենդար բրազիլացու խոսքերն է փոխանցում «Վալյադոլիդի» պաշտոնական կայքը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս