7 օրվա ընթացքում ՀՀ-ում գրանցվել է փլուզման 11, քարաթափման 6, սողանքի 2 դեպք․ ԱԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փլուզման 11, քարաթափման 6, սողանքի 2 դեպք՝ 7 օրվա ընթացքում: ԱԻՆ ՓԾ փրկարարները սահմանազատել են տարածքները, հեռացրել են քարերը: Քարաթափման դեպքերին զուգահեռ ակտիվացել են նաև սողանքային գոտիները:

ՀՀ-ում 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով շուրջ 2504 սողանք կա: Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործառույթների համաձայն՝ սողանքային գոտիներում մշտապես ուսումնասիրություններ է իրականացնում, խորհրդակցում է իրավասու պետական մարմինների հետ, կառավարությանը ներկայացնելու համար առաջարկությունների փաթեթ է մշակում:




Լրահոս