Կարանտինի պայմաններում Իտալիայիում հանցագործությունների թիվը 3 անգամ կրճատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայում 2020 թվականի մարտին մի քանի անգամ ավելի քիչ հացագործություն է կատարվել, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 68 հազար նախորդ 203 հազարի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը՝ հղում կատարելով Իտալիայի ոստիկանությանը:

Կարանտինի պայմաններում սպանությունների թիվը նվազել է 71 տոկոսով, գողությունը՝ 72 տոկոսով, բռնաբարություն ևս նվազել է 72տոկոսով: Ավելի քիչ նվազում նկատվում է թմրանյութերի տարածման հետ կապված՝ 46 տոկոս:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նատակով Իտալիայի նախագահ Ջոզեպպե Կոնտեն մարտի 22-ին հայտարարել էր երկրումձեռնարկությունների աշխատանքի դադարեցման մասին, բացառությամբ ռազմավարական նշանակություն ունեցողները: Կարանտինի մեջ ենավելի քան 7 միլիոն աշխատող քաղաքացիներ: Իշխանություններն արգելել են քաղաքացիներին տեղաշարժվել երկրի տարածքով: Ներկայումաշխատանք է տարվում սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ:




Լրահոս