Արևիկ Անափիոսյանի օգնականին հորդորել են ազատման դիմում գրել. նոր զարգացումներ նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանի օգնական Արմինե Սուքաիայանին նախ արձակուրդ են ուղարկել, իսկ օրերս էլ արդեն նախարարությունից հորդորել են ազատման դիմում գրել: Ըստ մեր տեղեկությունների, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատել այն անձանց հետ, ովքեր կարող են նախկինում աշխատած լինեն իր նախկին տեղակալների հետ: Հիշեցնենք, որ փետրվարին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյան հայտարարել էր, որ «Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով:

Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում և կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարևոր թեմաներ: Շատ եմ կարևորում մասնագիտական շարունակական զարգացումը և ուրախ եմ, որ մի քանի բարին կամեցող մարդկանց աջակցությամբ ունեմ այս դպրոցում սովորելու հնարավորություն: Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարևոր այն բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն»:

Նշենք նաեւ, որ ըստ շրջանառվող տեղեկությունների Արևիկ Անափիոսյանը եւ նախարար լուրջ կոնֆլիկներ են ունեցել՝ հանրակրթական ոլորտում տեղի ունենալիք փոփոխությունների հետ կապված, ինչի պատճառով էլ նախարարը նրան հորդորել է դիմում գրել՝ պատճառաբանոլով, թե այլ նպատակ ունի նախարարությունից հեռենալը: Ըստ մեր տեղեկությունների նախարար Արայիկ Հարությունյանը վերջին ժամանակահատվածում լուրջ տարաձայնություններ ունի գրեթե իր բոլոր թիմի ներկայացուցիչների հետ, որի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս