Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Նա Արարատի մարզի բնակիչ էր:
Ցավակցում եմ մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»: