ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում գեղեցկության սրահներում արտակարգ դրության օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարսավիրանոցներում եւ գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում սպասարկումը պետք է իրականացվի բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջեւ առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:

Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է վարսավիրանոցներում եւ գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններին։ Ըստ որոշման՝ վարսավիրանոցներում եւ գեղեցկության սրահներում յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ եւ այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

Յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով: Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում եւ տվյալների գրանցում գրանցամատյանում: ArmLur.am-ը այցելեց գեղեցկության սրահներ եւ հետաքրքրվեց՝ արդյոք հետեւում են պարետատան ցուցումներին, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս